Զելենսկի. բանակցությունների պայմանը ռմբակոծությունների դադարեցումն է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու պայմանը ռուսական կողմի կողմից ուկրաինական քաղաքների և բնակավայրերի ռմբակոծությունների և հրետակոծությունների դադարեցումն է։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտներին, որպեսզի կարողանա ճնշում գործադրել Ուկրաինայի վրա երկուշաբթի օրը սկսված բանակցություններում։

Reuters-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել արեւմտյան երկրներին իր երկրին օգնելու համար, սակայն նշել է, որ Կրեմլի դեմ կոշտ կանխարգելիչ պատժամիջոցների բացակայությունը նպաստել է Ուկրաինա ներխուժմանը։

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում իրեն ասել է, որ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի երկնքի փակումը կնշանակի դաշինքին ուղղակիորեն պատերազմի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Ռուսաստանն արդեն բոլորին ներքաշել է պատերազմի մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական զորքերը հարվածել են Կիևի հեռուստաաշտարակին

Հաջորդը

Պուտինը սխալվեց, մենք ուկրաինացի ժողովրդի հետ ենք. Ջո Բայդեն

Առնչվող նյութեր
Դիտել

Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի…
Դիտել

Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը․ Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած…
Դիտել

Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share