Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի հունվարից գործարկել է էլեկտրոնային հարթակ:

Հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցով։

Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից

Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Դրա համար պետք է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին:

Այստեղ գրանցվելու համար կոմիտեն առաջարկում է մի քանի տարբերակ:

Տարբերակ 1

Երբ Դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն

Եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա petekamutner.am-ից պետք է մուտք գործի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմի «Գրանցվել» կոճակը: Այնուհետև կարող է լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։

Էլեկտրոնային փոստի հասցեին վարկառուն կստանա հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:

Երբ Դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն, բայց ցանկանում եք դիմումն այդ եղանակով ուղարկել 

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն, կարող է ստանալ www.ekeng.am համակարգի միջոցով: Դրա համար պետք է ունենաք նույնականացման քարտ, ձեռք բերեք քարտն ընթերցող սարք, կատարեք անհրաժեշտ վճարումը և ակտիվացնեք: Գործընթացի մանրամասները տեսանյութով ներկայացված է ekeng.am համակարգում:

Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելուց հետո քայլերի հաջորդականությունը կատարեք առաջին տարբերակով։

Տարբերակ 2

Երբ Դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք օգտվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելու երկու այլ տարբերակից:

Մի դեպքում կարող եք այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր:

Մյուս դեպքում կարող եք նույն տվյալները և սկանավորված դիմումն ուղարկել հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին: Հասցեները, դիմումի ձևը և գործընթացի այլ մանրամասներ կգտնեք ՊԵԿ կայքում:

Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնեք հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը։ Վերջ, գրանցումն ավարտված է:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային դիմումը

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելուց հետո, մուտք եք գործում ձեր տվյալներով ստեղծված էջը և «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում» ստեղծում նոր դիմում: Էլեկտրոնային դիմումի մեջ ընդամենը լրացնում եք ձեր հեռախոսահամարը, հաշվետու ժամանակահատվածը և գործող բանկային հաշվեհամարը: Պարտադիր պետք է նշել «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը: Մնացած տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է: Անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգել լրացված տվյալները, նաև խմբագրել վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի չափը:

Մնում է սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը» և վերջ․ դիմումն ուղարկված է:

Ուշադրությո՛ւն

Այս ամենն ընդամենը րոպեներ է տևում: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը:

Եթե այս տվյալներից որևէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, համակարգն այդ մասին ազդարարում է:

Ե՞րբ կստանաք հիփոթեքային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի գումարը 

Էլեկտրոնային դիմումը բարեհաջող ուղարկելուց հետո եկամտային հարկի գումարը կստանաք հեշտ և արագ՝ ժամերի կամ առավելագույնն աշխատանքային 3 օրվա ընթացքում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը

Հաջորդը

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է ՀՀ հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում պարենի մատակարարումներին. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն ազդեցություն չեն գործում ամբողջ աշխարհում պարենի մատակարարումների վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը,…
Դիտել

Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ…
Դիտել

Կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

Արցախից իրենք եկել են շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի…
Դիտել

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share