Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանը կալանավորվել է

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։ 

Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ 

Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։

Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել․ BBC

Հաջորդը

Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ

Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։  Ավելի վաղ Ադրբեջանի…
Դիտել

Հայկ Դեմոյանը Վահագն Ալեքսանյանին հրավիրում է դատական նիստի

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը «Համակարգային կոռուպցիայի դեմքն ու վաղվա դատական նիստը Օրերս…
Դիտել

Սեյրան Օհանյանը կոչ է անում բոյկոտել ԱԺ նիստը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր պատգամավորներին չմասնակցել ԱԺ նիստին, որտեղ…
Դիտել

Գլխավոր դատախազը ԱԺ քննարկման է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդագիր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share