Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավակնում էին նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Ռուսլան Լիտվինովը  և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի խաղացող Վենդելը:

Երկրպագուների, ակումբների գլխավոր մարզիչների ու ավագների, լիգայի լեգենդների և փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդ Սպերցյանը նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

19-ամյա երիտասարդը Վանաձորում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել. նրան ձերբակալել են

Հաջորդը

Բացահայտվել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց: Հիշեցնենք՝ Անթալիա…
Դիտել

Լուիս Էնրիկեն պաշտոնանկ է արվել․ Իսպանիայի հավաքականը նոր մարզիչ ունի

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ «Մենք անկեղծորեն հաջողություն ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share