Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

ՀՀ Նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում։

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր։ 2022-ի փետրվարի 24-ին։ Այս ընթացքում ԳՇ պետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 14-ը կապիտան Սոս Էլբակյանի հիշատակի օրն է

Հաջորդը

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ…
Դիտել

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share