Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ կապերը զարգացնելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականի զոհերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց հետնորդներին:

«Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ համարվել ամբողջ մարդկության համար: Հարգում եմ Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին», – ասվում է Էրդողանի ուղերձում՝ հղված Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:

Նա նշել է, որ 1915-ի իրադարձությունները քաղաքականացնելու և դրանք Անկարայի վրա ճնշման գործիք դարձնելու որոշակի շրջանակների փորձերն օգուտ չեն բերի, և կոչ արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է անվանել

Հաջորդը

ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում հիշատակի տուրք է մատուցվել 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․ Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին։ Սեպտեմբերի 11-ի զոհերի…
Դիտել

Հրապարակվել է նահատակված զինծառայողի 193 անուն

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Պետրոսյան Հովսեփ Կարբիսի, ծնվ.…
Դիտել

Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Երևանի Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկում կինը դանակով հարվածել է ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանության Երևան…
Դիտել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սու-34 օդանավն ընկել է բնակելի շենքի վրա

Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում կործանվել է Սու-34 ռազմական օդանավը։ Ականատեսները, որոնց հղում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share