Ընդդիմությունն աննախադեպ շոգ եղանակի պատճառով փոխել է հանրահավաքի օրը

«Դիմադրության» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:

Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայնմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։

Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուրբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում»,- գրել է Սաղաթելյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ հետախուզության պետի այցի հետ. Նարիշկինի. Սպուտնիկ Արմենիա

Հաջորդը

Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ ֆորմատով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի շահերը պահանջում են, որ ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը ձեռնպահ մնա Ռուսաստանի «ղեկավարին» շնորհավորելուց

Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը պահանջում են, որ Հայաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը եւ…
Դիտել

Հայկ Մարությանը դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երեւանի ավագանին որոշել է քննարկել աշխատավարձերի բարձրացման հարցը։ «Սիրելի հայրենակիցներ, Երևանի…
Դիտել

ՄԻՊ մշտադիտարկում Տավուշի մարզում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար,…
Դիտել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. Արա Մինասյանից բացի՝ ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share