Թուրքական ապրանքի վաճառքը եւս կարգելվի

Կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց առայժմ օրակարգում չկա։

Ըստ նախարարի նախատեսվում է երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ արգելքը։

«Եվ ըստ ամենայնի նաև ավելացնելու ենք վաճառքի արգելքը։ Այսինքն՝ կապ չունի, թե երբ է ներմուծվել, մենք միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը նույնպես, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են մտցնել։ Եվ պետք է մի քիչ խստացնել։ Երբ որ քաղաքական մակարդակով կկայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու տնտեսական որոշում, այդ ժամանակ մենք արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», ասաց Քերոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում․ Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: Նամակում…
Դիտել

Կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հունիսի 27-ի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share