Թուրքիայի ԱԳՆ-ն ամբողջովին մերժում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան «ամբողջությամբ մերժում է այդ հայտարարությունը»:

«Մենք մեր անցյալում ոչ մեկից սովորելու բան չունենք», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը (մեջբերում է Reuters-ը):

«Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է», – ասել է Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք բացարձակապես մերժում ենք այս հայտարարությունը՝ հիմնված բացառապես պոպուլիզմի վրա», – ընդգծել է նախարարը:

Այսօր՝ ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր՝ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում ադրբեջանական մաքսակետեր տեղակայելու հարցին: «Երեկ Ադրբեջանից ոչ…
Դիտել

Գեղարքունիքում մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ փաստահավաք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share