Իսրայելը պատրաստ է ռուսաստանցի հրեաներին դուրս բերել երկրից

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ու իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավարը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել չվերթների թվի հնարավոր ավելացման վերաբերյալ: Նպատակն է՝ դուրս բերել ռուսաստանցի հրեաներին, որոնք իրավունք ունեն հայրենադարձվել Իսրայել և ցանկանում են խուսափել Ուկրաինայում պատերազմի մոբիլիզացիայից։ 

Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալոն Ուշպիզը հայտարարել է, որ կառավարության կարգադրությամբ երկրում սկսվել է հայրենադարձների նոր ալիքի ժամանման նախապատրաստությունը:

«Վարչապետ և ԱԳ նախարար Յաիր Լապիդը մեզ հանձնարարել է Ռուսաստանից նոր ներգաղթյալներ ընդունել։ Սա պահանջում է գնահատական բազմաթիվ մակարդակներում՝ սկսած թռիչքի մուտքի արտոնագրերից և ընդունելությունից։ Մենք սերտորեն աշխատում ենք այլ նախարարությունների, Ռուսաստանում մեր դեսպանատան և, իհարկե, El-Al ընկերության հետ», – ասել է Ուշպիզը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է

Հաջորդը

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որ հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան…
Դիտել

Ջրաձորի նախկին համայնքապետը հափշտակել է իրեն վստահված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը և դրամական միջոցները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share