Իրավիճակը փակուղային համարել չի կարելի․Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Բաքվի գործողությունները միտվա՞ծ են «Զանգեզուրի միջանց» բացելուն։

«Հայաստանի համար դա կարմիր գիծ է և քննարկման ենթակա չէ։ Բոլոր կետերը, որոնք կան նոյեմբեի 9-ի հայտարարության մեջ, Հայաստանը պատրաստ է և մեծ հաշվով իրագործում է։ Ադրբեջանական բեռները և ադրբեջանցիները կարող են տեղափոխվել Նախիջևան հայաստանյան օրենքների և միջազգային բոլոր կանոնների համապատասխան։ Միջանցք ձևակերպումը չի կարող լինել, որովհետև այն չկա ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ որևիցե բանակցային փաստաթղթի մեջ։ Եվ հայաստանյան իշխանության համար այն կարմիր գիծ է համարվում։ Իրենք բոլոր հնարավոր տեղերում փորձում են ճնշումներ գործադրել, մենք էլ բոլոր հնարավոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխում են, ակնխելու ենք և հայկական պետության ու Արցախի շահերը առաջ ենք տանելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, հիմնական հարցերի վերաբերյալ ընկալումները հասկանալի են, իրավիճակը փակուղային համարել չի կարելի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է Արագածավանի բնակչի սպանությունը

Հաջորդը

Երևանում գործարկվեց մոտոպարեկայինը

Առնչվող նյութեր
Դիտել

«Մի՛ դադարիր երազել» համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ Եվա Սուջյանի և Black Gold Project-ի «Մի՛դադարիր երազել» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին։…
Դիտել

Արցախի Հանրապետության խորհրդարանը նորընտիր նախագահ ունի

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին օրակարգով:…
Դիտել

ՀՀ ոստիկանապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share