Լաչինի միջանցքը չի կարող շրջափակված մնալ. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։

Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։

Ռիյգիկոգուի նախագահն անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։

Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Հաջորդը

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն սպանելով հայ անզեն ռազմագերիներին, իրականում սպանում է նաև միջազգային հանրությանը

Այսօր Թելեգրամ ալիքներում տարածվեց ադրբեջանական հերթական վայրագությունների տեսագրությունը, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում են անզեն հայ ռազմագերիներին։ Տեսարանն ահասարսուռ…
Դիտել

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի…
Դիտել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը հայերի ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ…
Դիտել

Վանաձորում բացվել է Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share