Լավորվի և Ալիևի փաստաբանների ջղաձգումները

Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ այսպես ասած ռեստարտ արեց Հայաստանի իր փաստաբաններին։ Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո՝ ընդդիմության քարոզիչները աղմուկ են բարձրացրել սոցցաններում, թե տեսեք՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը բացահայտեց Փաշինյանի այսպես ասած նպատակը՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։

Ի դեպ, Լավրովի փաստաբանությունը ստանձնել են այն մարդիկ, որոնք ամիսներ շարունակ հայտարարում էին, թե իբր Փաշինյանն իր՝ «Արցախը Հայաստան է», հայտարարությունով պատերազմ հրահրեց։ Այսօր, այս նույն մարդիկ փրփրած բերաններով գոռում են, թե իբր Փաշինյանը հրաժարվում է Արցախից։  

Սերգեյ Լավրովն իր հայտնի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև, որ  Ադրբեջանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Արցախի հայերի իրավունքների համար։ Մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության համար, պատճառաբանելով, թե ոնց կարելի է թշնամի ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել, այսօր «հերոսաբար» պաշտպանում են Լավրովին և քննադատում Փաշինյանին։

Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը ամեն գնով ու տարբեր գործիքակազմերով փորձում է տապալել բանակցային գործընթաց և այստեղ տրամաբանակ հարց է առաջ գալիս, եթե Հայաստանի իշխանությունները որոշել են ոչ հայանպաստ գործարքի գնալ Բաքվի հետ, ապա այդ դեպքում ինչո՞ւ է Ադրնեջանը տապալում գործընթացը, ինչո՞ւ չի սպասում, որպեսզի այդ գործարքը կայանա, ինչո՞ւ է ամեն գնով փորձում ապակայունացնել իրավիճակը։ Եթե նույնիսկ Ալիևի այս գործողությունները ինչ որ առումով հնարավոր է հասկանալ, ապա անհասկանալի է մնում, թե որն է Հայաստանի «փրկիչների» շահագրգռվածությունը։ Ինչո՞ւ են այս մարդիկ ամեն անգամ իրենց խոսքով ու գործողություններով պաշտպանում Ալիևի և այլ երկրներում ալիևանմանների գործողություններն ու խոսքը ջանասիրաբար պաշտպանող գործիչների շահերը։ Նպատակը թերևս պարզ է՝ իրավիճակի լարումը, երկրի կայունացման արգելակումը դարձել է այս մարդկանց ապրելակերպը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղավիացիան օդանավի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել

Հաջորդը

Կատար 2022․ այսօր կավարտվի խմբային փուլը

Առնչվող նյութեր
Դիտել

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և…
Դիտել

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը ԵՄ-ին կոչ է…
Դիտել

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
Դիտել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share