Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակիցներին և դարձել Եվրոպայի առաջնության հաղթող

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ ծանրորդը 89 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով։
Գրիգորյանը պոկում վարժությունում փոքր արծաթե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճել են Թուրքիայի ներկայացուցիչներ Կուրնազ Չանը (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուն (337 կգ)։

89 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանն էլ երկամարտի 325 կգ (140+185) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Հայաստանի հավաքականն արդեն 5 մեդալ է նվաճել երկամարտում։ Ավելի վաղ Մ20 մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել էին Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը կմասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Միացիալ Թագավորություն՝ մասնակցելու Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Հիշեցնենք,…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇպետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր ԷդվարդԱսրյանի և Արմավիրի մարզպետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share