Կայացել է քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովը

Կայացել է քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովը՝ Հայաստանի եվրոպական օրակարգի շուրջ: Համաժողովի շրջանակում ընդունվել է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն

Փետրվարի 21, 2023 թ., Երեւան

  1. Մենք, ներքոստորագրյալներս, համարում ենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։
    2020-ի պատերազմը և հաջորդող գործընթացները ակնհայտ դարձրեցին մեր դիրքորոշման ճշմարտացիությունը, առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ շահերն ու նպատակները չեն համապատասխանում Հայաստանի պետականության, Հայաստանի քաղաքացիների և համայն հայության շահերին։ Այս իրավիճակում մենք անհրաժեշտ եւ հրատապ ենք համարում Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ։
  2. Վերջին շրջանում ՀՀ իշխանության քայլերը՝ ուղղված Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, ՀՀ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցերը ԵՄ եւ ԱՄՆ հարթակներում քննարկելուն, ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելուն ողջունելի են։ Սկսված գործընթացի անբեկանելիությունը ապահովելու նպատակով մենք հետամուտ ենք լինելու, որ այն կրի ամբողջական, թափանցիկ և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկելի բնույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք աջակցելու ենք Եվրամիությանը եւ Արեւմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին և կոշտ ընդդիմանալու ենք այդ գործընթացից շեղվելու և դանդաղելու դեպքում՝ գործադրելով քաղաքական գործունեության՝ օրենքով թույլատրվող բոլոր գործիքները։
  3. Միաժամանակ մենք անընդունելի ենք համարում և ստեղծված իրավիճակում գնահատում ենք որպես պետական հանցագործություն խոսքի և մտքի ազատության սահմանափակման, կոռուպցիոն հարաբերությունների հաստատման, հակասահմանադրական միջոցներով իշխանափոխություն, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու որևէ քայլ կամ փորձ։
  4. Գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր հայրենիքի ապագայի համար, պատրաստակամություն ենք հայտնում գործուն ջանքեր ներդնել Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին ինտեգրման գործընթացում եւ այդ ուղղությամբ հասունացած հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ սպասարկման հարցում:

Ստորագրություններ

  1. Հովսեփ Խուրշուդյան, ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՔՆԱԿ ՀԿ նախագահ, ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող,
  2. Տիգրան Խզմալյան, Եվրոպական կուսակցության նախագահ,
  3. Արամ Սարգսյան, ՙՙՀանրապետություն՚՚ կուսակցության նախագահ,
  4. Կարեն Սարգսյան, Հայ-եվրաատլանտյան ինտեգրման կենտրոն,
  5. Հարութ Կալայջյան, Պրո-Արմենիա ՀԿ նախագահ,
  6. Հարություն Մկրտչյան, քաղաքագետ,
  7. Էդգար Առաքելյան, քաղաքագետ, ՙՙԱզատ Հայաստան նախաձեռնություն՚՚,
  8. Պարույր Հայրիկյան, ԱԻՄ նախագահ /լրացում. ՙՙՀիմնական խնդիրն այնքան կարեւոր է, որ տասերորդական են դառնում ՀՀ իշխանությունների հանդեպ ԱԻՄ զգուշավոր կեցուածքը եւ 2. ՙՙկոշտ ընդդիմանալ՚՚ ձեւակերպման անհասկանալի լինելը/,
  9. Արթուր Այվազյան, Ազգային ժողովրդավարական բեւեռ
  10. Հրանտ Վարդանյան, կինոռեժիսոր,
  11. Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր,
  12. Արմեն Հովհաննիսյան, քաղաքական վերլուծաբան,
  13. Վազրիկ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
  14. Հասմիկ Թադեւոսյան, ՀՀ քաղաքացի,
  15. Լուսինե Պետրոսյան, ՙՙՏաթեւիկ՚՚ ԲՀԿ նախագահ,
  16. Էդուարդ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի,
  17. Լիլիթ Դալաքյան, քաղաքագետ,
  18. Միքայել Հայրապետյան, ՀՀ քաղաքացի,
  19. Արտակ Սեւադա, սցենարիստ, պրոդյուսեր
  20. Ռուբեն Հախվերդյան, ՀՀ քաղաքացի,
  21. Գարեգին Միսկարյան, Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ,
  22. Սերգեյ Սարգսյան, տգթ դոցենտ
  23. Քնարիկ Գարանֆիլյան, ՙՙԸնտանիք եւ համայնք՚՚ ՀԿ նախագահ
  24. Անահիտ Խուդավերդյան, ֆիզիկական մարդաբան, պ.գ.թ.
  25. Էդուարդ Ավագյան բժիշկ բ.գ.թ.

ԱԺԲ վերապահումները. 1. 1-ին կետի վերջին նախադասությունը ՙՙորպես լիիրավ անդամ՚՚ բառերից հետո ավելացնել հետեւյալ միտքը ՙՙ…, ինչպես նաեւ ԱՄՆ ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի (Major Non-NATO ally /MNNA/) կարգավիճակի ձեռքբերումը:՚՚. 2. 2-րդ կետի վերջում ավելացնել հետեւյալ նախադասությունը. ՙՙընդսմին վստահ ենք, որ նման ինտեգրացման նախընթացը պետք է լինի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ու դրանց առդիր կառույցներում Հայաստանի Հանրապետության անդամության կասեցումը, ապա եւ դադարեցումը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ավելացել է 12.5 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ արդյունաբերական…
Դիտել

Ճանապարհային տուրքերի վերացումը կօգնի ՀՀ արտահանողներին․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ …
Դիտել

Նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ․Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ…
Դիտել

Այսօր Երևանում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share