Կարմրուկի դեմ պատվաստողների թիվն ավելացել է

Հ ԱՆ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտարարել է, որ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և այս օրերին շտապում են լրացնել կարմրուկի դեմ պատվաստումային բացը:

Նրա խոսքով վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո, երբ գրանցվեց կարմրուկի այս տարվա առաջին դեպքը, ունենք 3 հազարից ավելի պատվաստում:

«Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանաջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու»,- նշել է Գայանե Սահակյանը:

Նա վստահեցրել է, որ Հայաստանն ապահովված է անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով։

Ըստ ԱՆ տվյալի՝ մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան

Հաջորդը

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը՝ Մանոն Արմինե Ավետիսյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մի շարք երկրներից մուտքը Հայաստան ժամանակավորապես կսահմանափակվի. Անահիտ Ավանեսյան

COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։…
Դիտել

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share