Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի

Մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի սադրանքը ահաբեկչական ակտ էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

Կայացել է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակումը միայն գյուղատնտեսական հողերի համար է

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձել է օտարերկրացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցուցանիշներին։ Առաջիկայում կամփոփվեն ու…
Դիտել

Որոշում է ընդունվել չանել այդ քայլը. ԱԳ փոխնախարարը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող կոնկրետ ասել, թե…
Դիտել

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share