Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի. պացիենտներից 2-ի վիճակը ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: 

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար. նախագահ

Հաջորդը

Թբիլիսիում ձերբակալվածների թիվը հասել է 66-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցներին կոչ է անում մասնակցել վաղվա դատական նիստին

Ովքեր հետամուտ են արդարադատության հարցերին, ակնկալում ենք ակտիվ ներկայությունն ու մասնակցությունը այդ և հաջորդող դատական նիստերում։ Այս մասին…
Դիտել

Կրակոցներ Ստեփանակերտում

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև…
Դիտել

Չինաստանի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել, 12-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Այս…
Դիտել

Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share