Կինոյի ոլորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոգործիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ:

Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ:

Նրա ընդգծմամբ՝ 2023 թվականին նշվում է հայ կինոյի 100-ամյակը, ինչը հրաշալի առիթ է ամբողջ տարվա ընթացքում խոսելու մեր պատմության, ձեռքբերումների, գրանցած հաջողությունների, անելիքների մասին:

«Կինոյի ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և մենք միասին պետք է գտնենք այդ ասպարեզի զարգացման ճիշտ ուղղությունները: Այս գործընթացներում պետք է պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, զարգացնելով փորձառությունը՝ նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին: Առկա խնդիրներից են միջազգայնացման, կինոարտադրության զարգացման, ոլորտում կրթության բարելավմանն ուղղված հարցերը, որոնց վերաբերյալ, վստահ եմ, յուրաքանչյուրդ ունեք շատ կարևոր և բովանդակային ասելիք:

Նախարարությունը պատրաստակամ է պարբերաբար թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը և հավելել, որ անելիքները կշարունակվեն ոլորտի օրենսդրական կարգավորումների, փառատոնային գործունեության և այլ ուղղություններով:

Նախարարը կինոգործիչներին մաղթել է ուժ և եռանդ, միասնական մոտեցում՝ ի նպաստ կինոլորտի զարգացման ու բարելավման:

Կինոոլորտի ներկայացուցիչները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ համատեղ փոխգործակցությունը կլինի արդյունավետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքը

Հաջորդը

Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022թ. կատարողականը

Առնչվող նյութեր
Դիտել

ՇՄ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանում՝ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ. Հարգելի քաղաքացիներ,Հատիս լեռան գագաթին Հիսուս…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումից

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ պետք է լինի բանակցությունների առարկայական հարց. Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share