Կկայանա Միրզոյանի և Լավրովի հանդիպումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ Զարախարովայի Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանելու է ՌԴ։

«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Հայաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կգտնվի ՝ աշխատանքային այցով»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ արտգործնախարարները ծրագրում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման, նաև ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը:

«Բացի այդ, պարտադիր կերպով մտքեր են փոխանակվելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի համաձայնությունների կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Մոսկվայում առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առաջխաղացմանը»,- հայտարարել է Զախարովան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահն այցել է Չինաստանի դեսպանատուն

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին։ Նա ելույթ է ունեցել ՀԱՊԿ…
Դիտել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշում է 5 ամյակը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշել է ստեղծման հնգամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու 44-օրյա պատերազմից հետո ԶԱՀ-ի առջև ծառացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share