Կողմերն առաջընթաց են գրանցել նաև համապարփակ խաղաղության հաստատման հարցում. Շառլ Միշել

Կողմերը ունենան առաջխաղացում։ Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ըստ նրա՝ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։

«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով», – նշել է Միշելը։

Նա հայտնել է , որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատել։

Շառլ Միշելը հայտնել է նաև, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին ՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։

Միշելի հավաստմամբ՝ հակամարտող կողմերն առաջընթաց են գրանցել նաև համապարփակ խաղաղության հաստատման հարցում։ Եվրոպական խորհրդի նախագահը, սակայն, «առաջընթացից» մանրամասներ չի հայտնում։

Շառլ Միշելը տեղեկացրել է, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ հանդիպումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են Բրյուսելի եռակողմ հանդիպման մանրամասները. ի՞նչ են պայմանավորվել կողմերը

Հաջորդը

Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է երկրորդ փուլին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ: «Հայաստանը կիսում…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ

Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր…
Դիտել

Վարչապետն ընդունել է Սքվեչինսկիին. Լեհաստանի կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին…
Դիտել

Կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա. Սեյրան Օհանյան

Աստիճանաբար համապատասխան աշխատանքի արդյունքում մենք պետք է ստեղծենք ազգային երաշխիքներ՝ վերկանգնել մեր բանակը, ուժային կառույցները, համախմբել մեր ժողովրդին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share