Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության համար կարևոր հնարավորություն է ստեղծվել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակից Սանտյագո Կաֆերոյի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն է ստեղծվել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,-նշել է Մևլյութ Չավուշօղլուն։

Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում և նաև քաջալերում են Հայաստանին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր`սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Հաջորդը

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են անքակտելի կապերի վրա. Ռաիսի

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, ապա դրա ժամանակը հենց հիմա է․ Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով, որը վերաբերում է ՀՀ-Ադրբեջան բանակցություններին և ԼՂ հիմնախնդրին։ «Ակնհայտ…
Դիտել

Լևոնը կալանավորվեց մեկ ամսով

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է․ տեղեկացրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր…
Դիտել

Աֆղանստանի նախագահն ասել է ինչ պայմանով է պատրաստ հեռանալ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ է: Նա ընդգծել է իր պատրաստակամությունը փոխանցել իշխանությունն ընտրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share