Հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել է, որ ռազմական գործողությունների ավարտից 4 ամիս անց Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։

«Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների կիրառումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում։ Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ՝ զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա դատապարտման»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Այվազյանը նաեւ ասել է, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը դիտարկում է որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։ Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի ներառում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

«Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Տարածաշրջանի վերջին զարգացումներն  ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց նախարարը։ Ըստ Այվազյանի՝ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ նախագահության, այդ  թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Հաջորդը

Բայդենը բարձրացնում է հարկերը

Առնչվող նյութեր
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Մատաղիսում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է…
Դիտել

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս» 13-րդ առաջնության արդյունքները

Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչը, որըկրում էր «Խելացի քաղաք»…
Դիտել

ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ դրամ

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ. նախաձեռնվել է թվով 90 քրեական վարույթ…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետ

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share