Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։

Կինոնկարը պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ է դարձել: Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:

Ռեժիսորը և սցենարիստը Միքայել Ա. Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը: Դերերում՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան: Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերությունը People Of Ar Productions-ն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև

Հաջորդը

Քանթրի երգիչ Ջեյք Ֆլինթը մահացել է հարսանիքից 37 ժամ անց

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս…
Դիտել

Լիլիթ Մակունցը երախտագիտությունն է հայտնել Ադամ Շիֆին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share