Հայ-վրացական կամուրջը բացվեց

Այսօր պաշտոնապես շահագործման է հանձնվել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն անցակետի կամուրջը։

Կամուրջի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու են Հայաստանի և Վրաստանի վարչապետները։

Կամուրջը կառուցվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին, որից հետո 2014 դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը ՀՀ և Վրաստանի կողմից համատեղ իրականացնելու նպատակով:

Կատարվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Տեղադրվել են կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները, կատարվել են ամրանավորման և բետոնացման, մակերեսի ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել են լուսավորության և ջրահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցները, ասֆալտապատվել են մայթերը և մոտեցնող ճանապարհները, ավարտվել են ճանապարհային նշանների և գծանշման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում անցակետում տեղադրվել է 6X10մ չափերով ՀՀ դրոշը՝ 30 մետր բարձրությամբ մետաղական սյան վրա։
Փաստացի կատարված է պայմանագրային աշխատանքների 100%-ը։

Շինարարության փուլի մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսի 13-ին։ Ծրագրի կապալառուն է՝ «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ։

Շինարարության համար պայմանագրով նախատեսված էր 12 ամիս ժամկետ, որից հետո Ինժեների կողմից ժամկետը երկարաձգվել է 48 օրով։

Կապալառուին մինչ այժմ վճարվել է 2,738,309,14 եվրո՝ ներառյալ 739,334.79 եվրո կանխավճար, իսկ Տեխնիկական վերահսկողին 526,386.58 եվրո։

Նոր կամուրջը կավելացնի սահմանային անցման կետի թողունակությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազությունը խստորեն զգուշացնում է

Հաջորդը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը.ՍԱՏՄ

Առնչվող նյութեր
Դիտել

Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ երկրների միջև առևտրին առնչվող վիճակագրական տվյալներն հասանելի կլինեն նաև ռուսերեն

Ապրիլի 26-ին կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում առևտրի տեղեկատվական հարթակի (EaP Trade Helpdesk) ստեղծման ծրագրի ազգային շահագրգիռ…
Դիտել

Բացահայտվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ ներմուծման դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի…
Դիտել

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածնվում է

Լոռու մարզի՝ Ախթալա քաղաքի, Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց պատարագ:Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Ախթալայի Սուրբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share