Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքի իր էջում:

Նախարարը հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին»:

«Կարևորել եմ երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար»,-տեղեկացրել է Քերոբյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

Հաջորդը

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Standard &  Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշին։ «Վերջին տարիներին մենք երկու անգամ…
Դիտել

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

2021թ. օգոստոսի 31-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3»…
Դիտել

Արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամ աճ.ՊԵԿ

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝…
Դիտել

ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի վաճառքից հարկերի գանձումը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրն ասել է, թե քննարկում է բենզինի հարկի հետ կապված ժամանակավոր դադար հաստատելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share