Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքի իր էջում:

Նախարարը հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին»:

«Կարևորել եմ երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար»,-տեղեկացրել է Քերոբյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

Հաջորդը

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը եւ Ուկրաինան կգործակցեն ներդրումային ոլորտում

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան մասնակցել է «UkraineInvest»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ներդրումների խթանման կենտրոնի…
Դիտել

Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով:…
Դիտել

Նախագահը կայցելի Կատար՝ մասնակցելու տնտեսական համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ը աշխատանքային այց կկատարի Կատարի Պետություն՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share