Հայաստանը պարտվեց Ռումինիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Ռումինիայի հետ:

Բուխարեստում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 26-րդ րոպեին խփեց Միտրիտան։

Հայաստանի ընտրանին ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները կանցկացնի նոյեմբերին։ Մեր հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ կխաղա Երեւանում։

J խմբում այս տուրում Գերմանիայի հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային, իսկ Իսլանդիան՝ Լիխտենշտեյնին։

Այս տուրից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 4-րդն է 12 միավորով: Առաջատարը 21 միավորով Գերմանիան է, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռումինիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը

Հաջորդը

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի: Վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք…
Դիտել

Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են հետաձգվում լաստանավային փոխադրումները,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share