Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու երկկողմ օրակարգը

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական գործակցության օրակարգի շուրջ։

Նախարարները վերահաստատել են երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճել

Հաջորդը

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Կարեն Անդրեասյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է բարեփոխումների օրակարգը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին,  ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share