Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա

ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն։

Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում տարածաշրջանի կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկին։

Ստանոն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ։

«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությանը տարածաշրջանում: Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։

ԵՄ-ն, իհարկե, կապի մեջ է նաև Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցով»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն տեղյակ է Ռուսաստանի դերակատարության մասին՝ 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու հարցում։ 

«Այս առաքելությունը քաղաքացիական է և կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք արվում են ԵՄ-ի կողմից: Եվրամիությունը ստանձնել է այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ստանոյի խոսքով՝ առաքելության նպատակը, մասնավորապես, տեղում բնակչության անվտանգության ու վստահության ամրապնդումն է:

«Բոլոր մյուս լուրերն ու շահարկումները, որոնք այս օրերին շրջանառվում են սոցիալական ցանցերում, լիովին անհիմն են»,- եզրափակել է պաշտոնյան։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաեստրոն դարձավ 84 տարեկան

Հաջորդը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ զինծառայողի մարմին

Առնչվող նյութեր
Դիտել

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ…
Դիտել

Ինտենսիվ աշխատում ենք Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված խնդիրները լուծելու համար․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի…
Դիտել

Մասկը կեղծավորություն է համարում Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ որոշումը

Իլոն Մասկը քննադատել է Կիևի իշխանություններին կասետային զինամթերք մատակարարելու ամերիկյան վարչակազմի որոշումը՝ նշելով Վաշինգտոնի կեղծավոր դիրքորոշումն այս հարցում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share