Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն

Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա։

«Չցանկանալով չափազանցել` կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Առաջնորդների, արտգործնախարարների հետ աշխատել ենք տեքստի վրա։ Մենք փորձում ենք ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը կրկին բացվի։ Այս շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ նույնպես։

Մենք Հայաստանին ոչինչ չենք պարտադրում, այլ ընդամենը արձագանքում ենք նրա ցանկությանը` աջակցելու 30-ամյա այս հակամարտությանը վերջ դնելու հարցում։

ԱՄՆ-Ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը», ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք մշտապես Հայաստանի կողքին ենք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: ՀՀ…
Դիտել

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ…
Դիտել

ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի…
Դիտել

Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել․Ժոզեպ Բորելը

Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share