Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան և ընդգծել, որ համագործակցությունը զարգացնելուն ուղղված մեծ ներուժ կա եղբայրական պետությունների դատախազությունների միջև:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար:

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը և ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը և գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին և քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու և ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են՝ կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է ընդհանուր «թշնամու»՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցված աշխատանքի և ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը ԵԽԽՎ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հաջորդը

Հայաստանի և Հունգարիայի փոխվարչապետները խոսել են բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ։ ՀՀ-ն ստանում է…
Դիտել

ՀՀ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ադրբեջանական իշխանության մարմինների ելույթները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու…
Դիտել

Հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության ակցիայի ընթացքում ծեծի դեպքի առթիվ. ՔԿ

Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքական ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու նախաձեռնության ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share