Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցիացման շուրջ

2021թ․ սեպտեմբերի 16-ին Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe – the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցիացման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Ամիսներ տևած բանակցությունները հայկական կողմից վարել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի մասնակցությամբ, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի՝ հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրինությունը։

Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության եկան ասոցիացման համաձայնագրի շուրջ, և երկուստեք հույս հայտնեցին, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման ներքին ընթացակարգերը կհասնեն իրենց ավարտին սահմանված ժամկետներում։

Միանալով վերոնշյալ ծրագրին՝ Հայաստանի Հանրապետությունը կնպաստի Հայաստանում գիտական ներուժի զարգացմանը, մեր գիտական համայնքին տրամադրելով տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ։

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրն Եվրոպական միության ամենամեծ ֆինանսավորում՝ 95,5 մլրդ եվրո ունեցող գիտական համագործակցության ծրագիրն է։ Այն փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագիրը, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020թթ.։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Դեյվիդ Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Հաջորդը

Տարհանման հատուկ գործողություն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Արցախի քննչական կոմիտեի հաղորդագրությունը. «Սույն թվականի օգոստոսի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի…
Դիտել

Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը հաջողությամբ բաց թողնվեց բնություն

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Armenia) տեղեկացնում է, որ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բուծված ազնվացեղ…
Դիտել

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share