Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան

Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին:

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս: Պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար կսահմանվի պատվովճար՝ 1 մլն դրամ չափով:

Նախագիծը ՀՀ կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նախագծով նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։

Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Նախագծով կարգավորվում են դիմում ներկայացնելու ժամկետներն այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը»,-  ասաց Պապիկյանը։

Սահմանվում է, որ դիմում ներկայացված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարեկետման, ինչպես նաև նույն պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը։ Կարգավորումը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության 6-ամսյա ժամկետի շրջանակներում որևէ իմաստ չկա, ընտանեկան պայմաններից ելնելով նրանց վաղաժամկետ արձակումը, քանի որ նման պայմանների հնարավոր առկայությունը  ստուգվում է մինչև նրանց զորակոչվելը։

Հնարավորություն ունեն մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Զորակոչված կանայք առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասերում և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։

Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը  6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։

«Իրավունք են ունենալու 6-ամսյա ժամկետի լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե իգական սեռի ներկայացուցիչների համար կամավոր է զինվորական ծառայությունը, ինչու են նախագծի անունը դրել պարտադիր, Պապիկյանը պարզաբանեց, որ կամավոր է մինչև զորակոչվելու պահը, իսկ 6 ամիս ժամկետը դառնում է պարտադիր։

Փաշինյանն ընդգծեց, որ քննարկում են հայկական բանակի և երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը։ «Ուղում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակներում է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրականում հակառակն է, բայց իրականում սա պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, որովհետև մենք ասում ենք, որ կանայք կարող են կամավոր զորակոչվել և պարտադիր 6 ամսվա զինվորական ծառայություն անցնել։ Դա չի լինելու զբոսանք զորամասում, դա լինելու է նորմալ զինվորական ծառայություն։ Արդյունքում կլինեն քաղաքացիներ, որոնք կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի, նրանք կհամալրեն մեր երկրի զինված ուժերի պահեստազորը։ Կլինեն մարդիկ, որոնք կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, նրանք կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինվորական ծառայության։ Խոսքը մարտական զինվորական ծառայության մասին է»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նաև այն ընկալումն է պետք փոխել, բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են։ Վարչապետի գնահատմամբ՝  կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծիք հայտնեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը կկարողանան Ազգային ժողովում օրենքն ընդունելու գործընթացն ավարտել, իսկ արդեն ձմեռային զորակոչի ընթացքում իրականացնել նաև կամավոր ծառայություն անցնելու ցանկություն հայտնած կանանց զորակոչը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եւս 5.4 մլն դրամ՝ անհայտ կորածների ընտանիքներին աջակցության տրամադրելու համար

Հաջորդը

Կայացել է ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի հերթական նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում: ՌԴ Ռոսսելխոզնադզորի…
Դիտել

Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. կա երկու վիրավոր

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի…
Դիտել

ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն․ կա մեկ զոհ

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share