Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն, տեղի է ունենում միայն ադրբեջանական միակողմանի լուսաբանում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում` ուղիղ հեռարձակման միջոցով: Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:

Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:

Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120,000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ եւ ԱՀ ՄԻՊ համատեղ հայտարարությունը

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմումներ է հղել Քույր Եկեղեցիների պետերին

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարները մարդկանց տարհանում են այրվող շենքի 4-րդ հարկի բնակարաններից

Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից…
Դիտել

Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքեն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը…
Դիտել

Բազում հարցերի շուրջ վարչապետի պարզաբանումները նախաքննական մարմինը պետք է ստանա. Արթուր Դավթյան

Զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նկարներիս մեծ մասը մնացին Շուշիում․Ստվերի և լուսի ճանապարհին․ Ժանի Արտ

Արվեստագետի հոգևոր ներկապնակը ՄԱՍ 2․ Ստվերի և լուսի ճանապարհին․ Անի Ժամհարյան․ (Ժանի Արտ)

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share