Հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է լուրերը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։

Ըստ Արարատ Միրզոյանի. «Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակված են, մեր հանրությունը, միջազգային հանրությունը քաջատեղյակ են այդ սկզբունքներին։ Մենք այն անգամ հրապարակավ ֆիքսել ենք, որ ըստ էության անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ կան բաներ, որ մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որ մենք կանեն, և նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։

Միրզոյանը մանրամասնել է, որ հայկական կողմի պատկերացումների հիմնական մասը վերաբերում է ԼՂ-ին. «Այժմ էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»։

Արարատ Միրզոյանը մանրամասնեց՝ կա տեսակետ, որ պետք է ստեղծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ. «Այս մասին քննարկումներ են ընթանում։ Երբ մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի, անպայման կտեղեկացնենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընկեր Կոպիրկինի վարդագույն երազը

Հաջորդը

Պրահայում տեղի կունենան Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիեւ քառակողմ եւ Փաշինյան-Էրդողան հանդիպումները

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայի հետ բանակցությունները բարդ են ընթանում. Լավրով

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար են ընթանում, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս…
Դիտել

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով…
Դիտել

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այցելել է զորավարժարան

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։ Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այսօր այցելել է զորավարժարան, որտեղ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share