Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • 22.01.2023 թ. – «Օտար լեզուներ»
  • 29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • 04.02.2023 թ. – «Մաթեմատիկա»
  • 05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • 12.02.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին</strong>

Հաջորդը

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր…
Դիտել

Իրանական ընկերությունները պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է իրանական…
Դիտել

Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական ծրագրից

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share