Հանդիպումն անիրագործելի է․ Նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, կապված քաղաքական ուժերին արված հանդիպման առաջարկի հետ։

Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձեւաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը եւ պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների եւ արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան եւս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները եւ դրանց հիման վրա ձեւավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, եւ պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանափակումներ չեն լինի․ Առողջապահության նախարարություն

Հաջորդը

Արցախը կօգնի Հայաստանին․ Վիտալի Բալասանյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՆ-ն հիշեցնում է՝ ծննդօգնությունը, անկախ ծննդալուծման եղանակից, իրականացվում է անվճար

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը: Հղին (այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի…
Դիտել

Քալընը կարևորել է միջազգային աջակցությունը հայ-թուրքական կարգավորման պրոցեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ ու արտաքին քաղաքականության գծով խորհրդական Իբրահիմ Քալընը, հանդիպելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share