Հարկային եկամուտները պակասել են

Նախորդ տարվա աաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտները նվազել են 16․1 մլրդ դրամով եւ կազմել են 332․9 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Կուզեի ներկայացնել նաև այս բացասական տարբերության վերլուծությունը։ Միայն շահութահարկի կանխավճարի մեխանիզմի փոփոխության ազդեցությունը գնահատվում է մոտ 10 մլրդ դրամ։ Այսինքն՝ նշված 16․1 մլրդ դրամից մոտ 10 մլրդ դրամը վերաբերում է շահութահարկին, որը կառավարությունը փոփոխեց՝ տնտեսվարողների մոտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով։ Դրանից բացի, 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, տնտեսավարողներին ավելի է վերադարձվել շուրջ 3 մլրդ դրամ»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նաեւ նշեց, որ համավարակի բացասական ազդեցությունը շարունակվում է, և դրանով պայմանավորված՝ գործունեության մի քանի տեսակներ դեռևս վերականգնված չեն կամ խոցված են մնացել։ Ըստ նրա Խոսքը վերաբերում է զբոսաշրջության, կացության կազմակերպման, ավտոտրանսպորտային գործունեոության ոլորտներին։ Բացի դա, շուրջ 2․8 մլրդ դրամով պակաս պետական տուրք է հավաքագրվել՝ համավարակի բացասական ազդեցության հետևանքով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ

Հաջորդը

Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելում հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան (տեսանյութ)

Իսրայելում իրավիճակը արդեն մի քանի օր շարունակ մնում է լարված։ Ռազմական բախումները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ շարունակվում…
Դիտել

Հետպատերազմյան Մարտակերտը վերականգնվում է (տեսանյութ)

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազդագիր» կայքին պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել ու կատարվում Արցախի Մարտակետ քաղաքում։…
Դիտել

Սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ․Սուրեն Սահակյան (տեսանյութ)

Սահմանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես կապված են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ։ «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ ասաց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share