Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2021թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի։

Փայտանյութի տեղափոխման օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ժամանակ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խանգարել են փայտանյութով բեռնված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստման ուղեցույցը

Հաջորդը

Արցախի հարցը լուծված չէ. Սրեժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-լիտվական բարձր մակարդակի հանդիպումներ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական…
Դիտել

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի Գյումրիում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունից հետո…
Դիտել

Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

 Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share