Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը

Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ:

Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում:

Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ:

Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց:

Վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակները պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն: Ի դեպ, համայնքն արդեն քայլեր է ձեռնարկում ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:

Այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծեծել են շտապօգնության բժշկին և վարորդին

Հաջորդը

ՀԱՊԿ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները հիմնովին փոխվել են․ ԱՄՆ պետդեպ

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնովին փոխվել են Ուկրաինայում գործողության լույսի ներքո, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։…
Դիտել

Սուեզի ջրանցքով նավարկությունը վերադարձել է կանոնավոր ռեժիմի․Եգիպտոսի նախագահ

 Al Arabiya հեռուստաալիքը մեջբերելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսի խոսքերը հայտնել է, որ Սուեզի ջրանցքով նավարկությունը, որը…
Դիտել

Ընդդիմության առաջարկով «Հայաքվեի» նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «Հայաքվե» նախաձեռնության առաջարկած օրինագծի քննարկումը։  Նախագիծը լրամշակելու առաջարկով հանդես եկավ…
Դիտել

ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: Այս մասին հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share