Հին ընկերների ավանդույթը

Արցախը 264 ժամ շրջափակման մեջ է։ Թերևս արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը և նրա թիկունքում երևացող երկիրը, կամ երկրները փորձում են Հայաստանից խլել այն՝ ինչն առայժմ չի ստացվում, կամ Հայաստանին ներքաշելով  հերթական արյունալի բախումների մեջ՝ ստանալ իրենց ուզածը։

Թվում էր, թե ստեղծված իրավիճակին ադեկվատ արձագանքողներից առաջիններից մեկը պետք է լիներ Հայաստանի ընդդիմադիր դաշտը, հատկապես այն հատվածը, որը նաև խորհրդարանական իշխանության կրողներից է։

Թերևս հենց այս ճակատագրական օրերին պետք էր ցույց տալ միասնությունն ու համխմբվածությունը, որի մասին ընդդիմադիր գործիչները սիրում են հանրահավաքների ժամանակ ճառել։ Սակայն, ինչ են անում ընդդիամդիրները և նրանց ծափահարող ֆանատները։ Կամ պահանջում են իշխանության հրաժարականը, ինչն այս օրերին թերևս ավելի քաոսային հետևանքներ կունենա, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար, կամ առանձին անհատների բերանով պանաջում են ուժով հանգուցալուծել Լաչինի հարցը։

Ընդդիմության դաշտում այս օրերին առավել ակտիվ են դաշնակցության կարկառուն ներկայացուցիչները։ Ընդհանրապես այս կուսակցության համար ավանդույթ է դարձել կրիտիկական իրավիճակում գտնվող երկրի համար ստեղծել ավելի կրիտիկական իրավիճակ։

90 ականներին, երբ դժվարությամբ ու զրկանքների գնով Արցախը ազատագրվում էր, դաշնակցականները ցույցեր էին անում և պահանջում էին իշխանության հրաժարականը։ 2020 թվականի 44 օրյա պատերազմի օրերին, երբ լինել-չլինելու կռիվ էր գնում ռազմաճակատում՝ դաշնակցականները և նրանց քաղաքական հովանավորողները Երևանում ցնցումներ ու քաոս էին կազմակերպում։

Ընդհանրապես տպավորություն է, որ ազգային կուսակցության անվան տակ գործում է ապազգային ցանց, որի նպատակը իշխանության սեղանի մոտ գտնվելն է, միայն սեղանի մոտ են նրանք կույր և համր դառնում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Կասեցվել է դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունը</strong>

Հաջորդը

ԱԳ նախարարը հանձնարարականներ է տվել բարձրաստիճան դիվանագետներին

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնականի հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային…
Դիտել

ԱԻՆ հոգեբանական ծառայությունը շուրջօրյա աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին

Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share