ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է լիբանանահայ համայնքի խնդիրները

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամության։ 

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Լիբանանի Հանրապետության Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել են լիբանանահայ համայնքի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: 

Անդրադարձ է կատարվել նաեւ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը ստորագրեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը

Հաջորդը

Հայաստանը պետք է աշխատի ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային անվտանգության համատեքստում․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այցելել է զորավարժարան

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։ Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այսօր այցելել է զորավարժարան, որտեղ…
Դիտել

Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր բանակցային ձևաչափերում․ Փաշինյան

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպ

Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share