«ՀՀ-ում ներդրվում է առողջության ապահովագրության ամենակայուն տարբերակը». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին՝ ներկայացնելով դրա մանրամասները։

Ավանեսյանի խոսքով՝ այն ուղղված է ոչ միայն բնակչության չափորոշիչների բարելավմանն ու վաղաժամ մահացության կրճատմանը, այլև սոցիալական կարևոր երաշխիք է։ Ըստ նրա՝ առողջապահական աղետալի ծախսերը բերում են ընտանիքների աղքատացման, ծառայությունների անհասանելիության, թեև պետությունը տարեցտարի փորձում է ֆինանսական բեռը թեթևացնել։ 

Ավանեսյանն ասել է, որ այդ բարեփոխումն ազդելու է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճի, այլև դրանց որակական բաղադրիչի վրա. «Համակարգի կայուն ֆինանսավորումը և կանխավճարային սկզբունքը հանգեցնում է հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և ճիշտ ժամանակին առողջապահական ծառայությունների մատուցմանը, ինչն ավելի ծախսարդյունավետ է ու բարեհաջող ելքեր է ունենում»։

Նախարարը նշեց, որ համակարգը ներդրվելու է աստիճանաբար։ 2025թ. թոշակառուները կներառվեն պետության հաշվին ապահովագրվելու սկզբունքից ելնելով։ 

Ավանեսյանը շեշտել է, որ հայեցակարգում որդեգրվել է խառը ֆինանսավորման սկզբունքը. «Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ այն ամենակայուն տարբերակն է։ Առաջիկայում՝ 2024թ., ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետպատվերի շահառու բոլոր քաղաքացիների համար, այսինքն, այսօր գործող խառնիճաղանջ և մասնատված համակարգը փոխարինվելու է բոլոր շահառուների համար մեկ փաթեթով»։ Ավանեսյանի խոսքով, օրինակ՝ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները չեն ունենալու տարբերակված ծառայությունների փաթեթ, այլ կլինի միասնական։

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կընդունվի առողջապահության ոլորտի հնգամյա ռազմավարություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին 17:00 դրությամբ

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՍԱՏՄ նորանշանակ ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Տեսչական մարմինները զգուշացնում են

Հայաստանի հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով  տնտեսվարողներին հորդորում են խստագույնս պահպանել սահմանված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share