ՀՀ ՍԴ-ն հրապարակեց Նաիրա Զոհրաբյանին առնչվող որոշումը

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը տեղեկարցել է, որ ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշումը:

«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»,- հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների թեման

Հաջորդը

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Իրանի դեսպան

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը…
Դիտել

Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերի շնորհիվ կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը։ Այս մասին տեղեկացնում են արդարադատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share