ՀՀ վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ:

Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել ինքնուրույն մոտենալ

Հաջորդը

ԱԳՆ-ում ներկայացվել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո…
Դիտել

Առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ

Սևանա լճում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների»…
Դիտել

Դանակահարություն և վիճաբանություն անչափահասի մասնակցությամբ. ոստիկանություն

Հուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share