ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:

Դրանց կապակցությամբ ևս կտրվել իրավական գնահատականներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Մոսկվայում

Հաջորդը

Կբացվի՝ նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Առնչվող նյութեր
Դիտել

Լիլիթ Մակունցը երախտագիտությունն է հայտնել Ադամ Շիֆին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ»…
Դիտել

Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձնից չվախենա՞ն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ դիմել է միջազգային հանրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ դիմել է միջազգային հանրությանը։ «Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share