Հյուսիս- Հարավ ճանապարհը կարող է կարեւոր օղակ հանդիսանալ Պարսից Ծոց-Սեւ Ծով երթուղու համար. ԻԻՀ դեսպան

Քաղաքական հարթությունում երկու երկրներն էլ գնտում են, որ շատ լավ հարաբերություններ ունեն: Այդ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար անհարժեշտ է իրականացնել երկու երկրների ղեկավարների շարունակական խորհրդակցություններ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադաշխան Զոհուրին, որը մասկացում էր Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտիական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված գիտաժողովին:

Ըստ դեսպանի՝ վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին որ ղեկավարների շարունակական խորհրդակցությունները տարածաշրջանային եւ եկրկկողմ հարաբերություններին առնչվող կարեւոր հարցերի շուրջ, ոչ միայն արդյունավետ են, այլեւ անհրաժեշտ:

«Այս առումով երկու երկրների միջեւ ռազմավարական երկխոսությունների մեկնարկը, որի շուրջ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կլինեն օգտակար: Կապանում Իրանի հյուպատոսության բացելու որոշումով, որի նախապատարսական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, Թեհրանը հստակ հաստատել է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը»,- ասաց դեսպանը:

Դեսպանի խոսքով վերջին երկու տարիներին երկկողմ առեւտրաշրջանառությունը զգալի աճել է: Աճը վկայում է այն մասին, որ ավելի մեծ ջանքեր գործադրելու պարագայում՝ հնարավոր կլինի հասնել երկու պետությունների նախանշած թիրախին՝ տարեկան մինչեւ 1մլրդ դոլար առեւտրաշրջանառության:

«Երկու երկրների գործակցությունը տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում ամուր հիմք են ստեղծում՝ ոչ միայն երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնման, այլեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման համար, որին մենք պետք է մեծ ուշադրություն դրաձնենք: Այսօր Հայաստանի տարածքով անցնող հյուսիս հարավ տրանսպորտային նախագծի իրականացման արագացումը դառնալու է կայուն նպատակ՝ տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով երկու երկրների շահերը ապահովելու համար: Բացի այդ տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում առեւտրային արագ փոխադրումներն անխուսափելի են դարձրել Պարսից Ծոց-Սեւ Ծով տարանցիկ միջանցքի հնարավորինս արագ գործարկումը: Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս- Հարավ ճանապարհը կարող է կարեւոր օղակ հանդիսանալ ռազամավարական այս երթուղու համար: Այս ռազմավարական երթուղու իրականացումը պահանջում է լուրջ վճռականություն եւ ջանքերի գործադրում մեր կողմից: Հուսով ենք, որ ընդլայնելով ջանքերը ականտեսը կլինենք Հայաստանի դիրքերի ամրապնդմանը այս տարանցիկ շղթայում»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք

Հաջորդը

Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ. Արարատ Միրզոյան 

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի…
Դիտել

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է հանրային լսումները մարզերում

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share