Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է

Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ըստ Փհենյանի՝ «Չոլլիմա-1» հրթիռը, որն արբանյակը պետք է հասցներ ուղեծիր, ընկել է Դեղին ծովը հրթիռի երկրորդ փուլի շարժիչի խափանման պատճառով:

Հաղորդագրությունում նշվում է, որ «շարժիչի նոր համակարգի հուսալիությունն ու կայունությունը ցածր» էր, իսկ օգտագործվող վառելիքը՝ «անկայուն», ինչը հանգեցրել է առաքելության ձախողմանը:

Հյուսիսային Կորեայի Տիեզերական զարգացման ազգային գործակալությունը հայտարարել է, որ «հրատապ կերպով» կհետաքննի ձախողումը և նոր փորձարկումից հետո կիրականացնի ևս մեկ արձակում:

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր է արձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել էին հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոլդովան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը

Հաջորդը

Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը կմասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Միացիալ Թագավորություն՝ մասնակցելու Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Հիշեցնենք,…
Դիտել

«Վագներ»-ը լքում է ուկրաինական Բախմուտը

Ռուսական «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքը հայտնում է, որ խմբավորումը մայիսի 10-ին…
Դիտել

Հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share