Հրազդանում փեսան սպանել է զոքանչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները:

2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանել են իր հարևանուհուն՝ ծնված 1949թ.։

Նույն օրը՝ ժամը 15։10-ին, հաղորդում է տվել նաև վերջինիս դուստրն այն մասին, որ ժամը 13։50-ի սահմաններում, մորը տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան և իր մոտ գտնվող բանալիով բացելով դուռը՝ հայտնաբերել է նրա դին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և բնակարանի հյուրասենյակում՝ գետնին ընկած վիճակում, հայտնաբերել է տուժած կնոջ դին՝ բազմաթիվ վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի դստեր 49-ամյա ամուսինը, ինչպես նաև՝ շարժառիթը:

Քննության նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20։00-00։00-ն ընկած ժամանակահատվածում, 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ մոր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածելով հատակին է գցել նրան, ոտքերով շարունակաբար բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ ապօրինաբար զրկելով կյանքից։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են վերցվել են փորձանմուշներ։ Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ նույն օրը` ժամը 14։40-ին, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Շատ բարդ է իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մտահոգված եմ ԼՂ-ում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին…
Դիտել

Կոտայքում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։ Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք…
Դիտել

Գիտական հանրույթի ներկայացուցիչները դիմում են միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը զսպելու նպատակով

Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի գիտնականների հայտարարությունը։ «Մենք՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած «Կովկասյան տարածաշրջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share